Saturday, February 22, 2014

სასწავლო პროექტი



Տարրական աստիճանում  առանձնահատուկ  նշանակություն  է  շնորհվում երեխայի  ընդհանուր  ֆիզիկական  պատրաստությանը  և  այն  բազիսային  շարժողական  կարողությունների և հմտությունների  ձեռքբերմանը,  որոնք  օգնելու են նրան`  ակտիվ  մասնակցելու  սպորտի  տարբեր   տեսակներին   բազային և  միջնակարգ  աստիճանում:   
Նպատակներ  և խնդիրներ.
·         Առողջ կենսակերպի հետ ծանոթացում  և  դրա  պահպանում:
·         Ինքնուրույն  շարժողական  գործողությունների  խթանում  և  ձևավորում:
·         Պարզ  ֆիզիկական  վարժությունների տեխնիկայի  յուրացում:
·         Ընդհանուր զարգացման  վարժությունների   համակարգերի  ուսանում  և  կիրառում:
·         Ճիշտ  շարժողական  կարողությունների և հմտությունների   մշակում:
Դպրոցի  տարրական  աստիճանում  աշակերտն ընտելանում է  ինքնուրույնությանը: Դրա  համար նա պետք է   գիտենա.
·          Այս  կամ այն  վարժության  կամ  շարժման  գործնական նշանակությունը  և  ֆիզիկական  զարգացման  համար   դրա  անհրաժեշտությունը: Դասը  սկսվելուն պես  աշակերտներին պետք է  հավաստիացնել այն բանում,  որ  տվյալ վարժությունը  կարևոր  է: Օր., եթե  խոսքը  ճկունության մասին է,  պետք է   խոսեք  ճկունության  գործնական  նշանակության  մասին, այսինքն՝ առաջին  պլան պետք է մղեք  այս  կամ այն  վարժության   նշանակության   մտածված մոտիվացիան,  սկսած  պարզ  շարժում   սովորելով և  ավարտած  առողջ կենսակերպով:
·          Շարժման (գործողության) նշանակումը: Օր., եթե խոսքը  ճկունության  կամ արագության մասին է, աշակերտը պետք է   կարողանա  վարժությունների  համակարգերում տեսնել  որոշակի  օրինաչափություններ  և  ինքնուրույն  կատարել,  կամ բարդացնել գոյություն ունեցողը:
·          Վարժություններ  կատարելու  հերթականության  պահպանումը   դասի ժամանակ: Աշակերտներին պետք է  բացատրեք, թե  ինչու են անհրաժեշտ ընդհանուր  զարգացման  և հատուկ  վարժությունները  և ինչու  պետք է   անցկացվեն դրանք  դասի սկզբին:  Աշակերտները  պետք է հասկանան, որ  տարածության մեջ  կողմնորոշումը զարգացնող  վարժությունը  (օր.,  խոչընդոտներով    վազք) պետք է  նախորդի, ասենք,  բասկետբոլի խաղին, տեղում  վազքը՝ շարժողական  խաղերին և այլն:
Տարրական  աստիճանում  աշխատանքի   մեթոդներ:
I-VI դասարանում  չի կարելի պատկերցանել  աշակերտների  մոտ  ստեղծագործական և ֆիզիկական  ակտիվությունների զարգացում, եթե  դասավանդման  գործընթացին  պակասում է   հուզականությունը: Այդ  պատճառով  դասի ժամանակ  առավելությունը  պետք է տրվի խաղերին և  խմբերի միջև  մրցումներին: Կենսուրախ մրցումը, թեկուզև  պարզ խրախուսման ուղեկցությամբ, լավ  խթան է,  բոլոր   աշակերտներին  ուսումնական   գործընթացի մեջ  ընդգրկելու համար:
Ուսումնական աշխատանքն ուղղված պետք է  լինի  նրանց  ֆիզիկական  ցուցանիշների և  առողջության   բարելավմանը: Աշակերտը, որն անցել է  ֆիզիկական  դաստիարակության   ուսումնական  ծրագիրը, պետք է   կարողանա  ինքնուրույն կիրառել մշակված  շարժողական  կարողությունները և հմտությունները:
Խաղի, որպես  մանկավարժական  մեթոդներից մեկի,  կիրառական  ուսուցումը դառնում է ավելի  կենսուրախ  և  մոտիվացված: V-VI դասարաններում  ուրախ  խաղերը  բարելավում են աշակերտների   շարժողական  հմտությունները, բարձրացնում  են  նրանց  կողմից   իրավիճակը  վերլուծելու   կարողությունը, զարգացնում են  երևակայությունը,  ժամանակի և  տարածության   զգացողությունը: