Տարրական աստիճանում առանձնահատուկ
նշանակություն է շնորհվում երեխայի ընդհանուր
ֆիզիկական պատրաստությանը և այն բազիսային
շարժողական կարողությունների և հմտությունների ձեռքբերմանը,
որոնք օգնելու են նրան` ակտիվ մասնակցելու սպորտի տարբեր
տեսակներին բազային և միջնակարգ աստիճանում:
Նպատակներ և խնդիրներ.
·
Առողջ կենսակերպի հետ ծանոթացում և
դրա պահպանում:
·
Ինքնուրույն շարժողական գործողությունների խթանում
և ձևավորում:
·
Պարզ
ֆիզիկական վարժությունների
տեխնիկայի յուրացում:
·
Ընդհանուր զարգացման
վարժությունների համակարգերի ուսանում և կիրառում:
·
Ճիշտ
շարժողական կարողությունների և հմտությունների մշակում:
Դպրոցի տարրական
աստիճանում աշակերտն ընտելանում
է ինքնուրույնությանը: Դրա համար
նա պետք է գիտենա.
·
Այս կամ այն վարժության
կամ շարժման գործնական նշանակությունը և ֆիզիկական զարգացման
համար դրա անհրաժեշտությունը: Դասը սկսվելուն պես
աշակերտներին պետք է հավաստիացնել այն
բանում, որ տվյալ վարժությունը կարևոր
է: Օր., եթե խոսքը ճկունության մասին է, պետք է
խոսեք ճկունության գործնական
նշանակության մասին, այսինքն՝ առաջին պլան պետք է մղեք այս կամ
այն վարժության նշանակության մտածված մոտիվացիան, սկսած պարզ շարժում
սովորելով և ավարտած առողջ կենսակերպով:
·
Շարժման (գործողության) նշանակումը: Օր., եթե խոսքը ճկունության կամ արագության մասին է, աշակերտը պետք է կարողանա
վարժությունների համակարգերում տեսնել որոշակի
օրինաչափություններ և ինքնուրույն կատարել,
կամ բարդացնել գոյություն ունեցողը:
·
Վարժություններ կատարելու
հերթականության պահպանումը դասի ժամանակ: Աշակերտներին պետք է բացատրեք, թե
ինչու են անհրաժեշտ ընդհանուր զարգացման և հատուկ
վարժությունները և ինչու պետք է
անցկացվեն դրանք դասի սկզբին: Աշակերտները
պետք է հասկանան, որ տարածության մեջ կողմնորոշումը զարգացնող վարժությունը
(օր., խոչընդոտներով վազք) պետք է
նախորդի, ասենք, բասկետբոլի խաղին,
տեղում վազքը՝ շարժողական խաղերին և այլն:
Տարրական աստիճանում աշխատանքի
մեթոդներ:
I-VI
դասարանում չի կարելի պատկերցանել աշակերտների մոտ ստեղծագործական
և ֆիզիկական ակտիվությունների զարգացում, եթե դասավանդման
գործընթացին պակասում է հուզականությունը: Այդ պատճառով
դասի ժամանակ առավելությունը պետք է տրվի խաղերին և խմբերի միջև
մրցումներին: Կենսուրախ մրցումը, թեկուզև
պարզ խրախուսման ուղեկցությամբ, լավ
խթան է, բոլոր աշակերտներին
ուսումնական գործընթացի մեջ ընդգրկելու համար:
Ուսումնական աշխատանքն ուղղված
պետք է լինի նրանց
ֆիզիկական ցուցանիշների և առողջության
բարելավմանը: Աշակերտը, որն անցել է
ֆիզիկական դաստիարակության ուսումնական
ծրագիրը, պետք է կարողանա ինքնուրույն կիրառել մշակված
շարժողական կարողությունները և հմտությունները:
Խաղի, որպես
մանկավարժական մեթոդներից
մեկի, կիրառական ուսուցումը դառնում է ավելի կենսուրախ
և մոտիվացված: V-VI դասարաններում ուրախ
խաղերը բարելավում են
աշակերտների շարժողական հմտությունները, բարձրացնում են
նրանց կողմից իրավիճակը
վերլուծելու կարողությունը,
զարգացնում են երևակայությունը, ժամանակի և
տարածության զգացողությունը: